|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Ռոսգվարդիան մտադիր է Ադրբեջանին հրավիրել մասնակցելու ռուս-չինական մասշտաբային զորավարժություններին` դիտորդի կարգավիճակով: Այդ մասին հայտնել է Ազգային գվարդիայի զորքերի դաշնային ծառայության տնօրեն գեներալ Վիկտոր Զոլոտովը. հայտնում է Minval.az-ը:
«Ռոսգվարդայի միջազգային կյանքում խոշորագույն իրադարձություն կդառնան չինացի գործընկերների հետ մասշտաբային զորավարժությունները, որոնք նախատեսվում են 2019-ի վերջին: Որպես դիտորդ` զորավարժություններին կմասնակցեն ներկայացուցիչներ Ադրբեջանից, Բելառուսից, Ղազախստանից, Ղրղզստանից և Ուզբեկստանից: Նման համագործակցությունը մենք գնահատում ենք որպես խիստ արդիական»,- ասել է Զոլոտովը Интерфакс-Азербайджан-ի հետ զրույցում: