|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Իրանի ԱԳՆ քաղաքական հարցերով տեղակալ Աբբաս Արաղչին ԱՄՆ-ի՝ Իսլամական հեղափոխության պահակազորը «օտարերկրյա ահաբեկչական կազմակերպություն» ճանաչելու մասին որոշումը ռազմավարական կոպիտ սխալ է համարում, որն արժանանալու է Իրանի հստակ եւ համարժեք պատասխանին: Այս մասին, ըստ ԻՌՆԱ-ի, նա հայտարարել է Իրանի պետական հեռուստաընկերության լրատվական տաղավարում զրույցի ժամանակ:
«Սա Թեհրանի եւ Վաշինգտոնի հարաբերություններում լուրջ շրջադարձ է, որն արժանանալու է Իրանի հստակ եւ համարժեք պատասխանին: ԱՄՆ-ն խախտել է Իրանի առանցքային կարմիր գծերից մեկը»,- ասել է նա՝ ընդգծելով. «ԱՄՆ-ի այս որոշումը լուրջ հետեւանքներ է ունենալու: Այսուհետ ԱՄՆ-ի տարածաշրջանային ռազմաբազաներում տեղակայված ստորաբաժանումներն ԱՄՆ զինվորականներ չեն համարվելու: Մեր տեսակետից` այդ ռազմաբազաներն արդեն ահաբեկչական ճամբարներ են, իսկ դրանցում տեղակայված զինվորականները՝ ահաբեկիչներ: Մենք նրանց նկատմամբ նոր իրականությանը եւ պայմաններին համապատասխան վերաբերմունք կցուցաբերենք: Այս որոշման ամբողջ պատասխանատվությունը կրելու է ԱՄՆ-ն»: