|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
ՌԴ ԱԳՆ ղեկավարի տեղակալ Միխայիլ Բոգդանովը և Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը հանդիպման ժամանակ քննարկել են Գազայի հատվածում իրավիճակի սրումը, ինչպես նաև ԱՄՆ-ի միակողմանի քայլերը Գոլանի բարձունքների հարցում: Այդ մասին հայտնում է РИА Новости-ն:
Հանդիպումը կայացել է մարտի 31-ին Թունիսում` Արաբական պետությունների լիգայի 30-րդ գագաթնաժողովի շրջանակում:
Նշվում է, որ Մոսկվան վերահաստատել է իր պատրաստակամությունը աջակցել պաղեստինյան ղեկավարության` պաղեստինյան տարածքներում բարդ սոցիալ-տնտեսական իրավիճակը կարգավորելուն ուղղված ջանքերին և պաղեստինցի ժողովրդի` 1967 թվականի սահմաններում իր անկախ պետոթյունը ստեղծելու օրինական իրավունքի իրականացմանը: