|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը այսօր ՌԴ-ում Իրանի դեսպան Քազեմ Ջալալիի հետ քննարկել է մի շարք հարցեր, այդ թվում ՝ իրավիճակը Հարավային Կովկասում: Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը ։
«Քննարկվել են մի շարք հրատապ միջազգային և տարածաշրջանային թեմաներ։ Հարավային Կովկասում իրավիճակի դիտարկման համատեքստում կարևորվել է «3+3» տարածաշրջանային խորհրդատվական հարթակի աշխատանքի ակտիվ վերսկսումը»,- ասված է հաղորդագրությունում:
Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Երևանը պատրաստ է Բաքվի հետ բանակցել «3+3» ձևաչափի շրջանակներում: