|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Հայաստանի ներկայացուցիչ Աշոտ Կարապետյանը եւս մեկ բրոնզե մեդալ է նվաճել Թուրքիայում անցկացվող լեռնադահուկային սպորտի մրցաշարի հսկա ոլորավայրէջքում:
Մարտի 20-ին կայացած մրցմանը հայ լեռնադահուկորդն առաջատարին զիջել է 2.39 վայրկյանով, իսկ արծաթե մեդալակրին՝ 1.74 վայրկյանով: Աշոտ Կարապետյանը հսկա ոլորավայրէջքում երրորդ տեղն էր գրավել նաեւ մարտի 19-ին:
Մրցումային երկրորդ օրը Հայաստանի մյուս ներկայացուցիչներից Հարություն Հարությունյանը զբաղեցրել է 6-րդ տեղը, Արսեն Ղազարյանը՝ 13-րդ, Մայիս Եղիազարյանը՝ 19-րդ, իսկ Ժիրայր Առաքելյանը՝ 25-րդ:
Հայ լեռնադահուկորդները մարտի 16-17-ը Թուրքիայում հանդես էին եկել նաեւ ոլորավայրէջքում: Լավագույն արդյունքը դարձյալ ցուցադրել էր Փհենչհանի 23-րդ ձմեռային օլիմպիական խաղերի մասնակից Աշոտ Կարապետյանը, որը դարձել էր արծաթե մեդալակիր: