|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Ստամբուլում կայացավ ազատ ոճի ըմբշամարտի 2011թ-ի Գրան պրիի խաղարկության 2-րդ փուլը, որտեղ 7 քաշային կարգերից յուրաքանչյուրում Հայաստանն ուներ իր պատվիրակները։
Հայաստանի հավաքականի անդամներից ամենահաջողը հանդես եկավ 74կգ քաշային Մուսսա Մուրթազալիևը, ով նվաճեց ոսկե մեդալ և ստացավ 2000 դոլար պարգևավճար։
120կգ քաշային կարգում արծաթե մեդալի արժանացավ Հայաստանի դրոշի ներքո հանդես եկող Ռուսլան Բասիևը։
55կգ քաշային կարգում պատվո 3-րդ հարթակին կանգնեց Միհրան Ջաբուրյանը:
Մեր մյուս ըմբիշները չկարողացան հաղթահարել կիսաեզրափակիչ փուլը: