|
Փոխարժեքներ
03 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.24 |
| EUR | ⚊ | € 442.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.904 |
| GBP | ⚊ | £ 502.97 |
| GEL | ⚊ | ₾ 141.15 |
Ֆիլիպիններում ափ նետված երիտասարդ կետը, որի ստամոքսում 40 կգ պոլիէթիլենային տոպրակ է հայտնաբերվել, սատկել է «ստամոքսային շոկից»: Այս մասին հայտնում է theguardian.com-ը:
Միջադեպը տեղի է ունեցել Մինդանաո կղզում: Կենսաբաններն ապշել են, երբ պարզել են կաթնասունի սատկելու պատճառը: Կետի ստամոքսում հերձման արդյունքում հայտնաբերվել են բրնձի, բանանի և առևտրային այլ տոպրակներ:
Լուսանկարներում երևում են ստամոքսից հանված պոլիէթիլենային տոպրակները և պլաստիկը:
«Այս ամենը պարզապես զազրելի է: Կառավարությունը պետք է քայլեր ձեռնարկի նրանց դեմ, ովքեր ծովերին ու օվկիանոսներին վերաբերվում են աղբանոցների պես»,- հայտարարել են D’ Bone Collector Museum թանգարանի կենսաբանները:
2017թ. տվյալներով՝ Չինաստանը, Ինդոնեզիան, Ֆիլիպինները, Թաիլանդը և Վիետնամն ավելի շատ պլատիկ են թափել համաշխարհային օվկիանոս, քան մնացած պետությունները:
