|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Վենեսուելայի առաջնորդ Նիկոլաս Մադուրոն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին մեղադրել է իրենց երկրում ճգնաժամից դուրս գալու երկխոսության խափանումը ծրագրելու մեջ: Այս մասին հաղորդում է CNN-ը:
«Նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է խափանել երկխոսության նախաձեռնությունը, որը Կարիբյան միության աջակցությամբ առաջարկել են Ուրուգվայն ու Մեքսիկան` հանուն Վենեսուելայի օգտին խաղաղ լուծման մշակման»,- հայտարարել է Մադուրոն Կարակասի Բոլիվարի հրապարակում ելույթ ունենալիս:
Ըստ նրա` իշխանություններն ու ընդդիմությունը պետք է բանակցությունների սեղանի շուրջը նստեն` հանուն Վենեսուելայի բարօրության: «Երկխոսությունից հրաժարվելը նշանակում է բռնության ճանապարհի ընտրություն»,- ընդգծել է Մադուրոն:
Վենեսուելայի խորհրդարանի խոսնակ Խուան Գուաիդոն հունվարի 23-ին իրեն պետության ղեկավար էր հռչակել ժամանակավոր կառավարության գործունեության շրջանում: ԱՄՆ-ն ու մի շարք այլ երկրներ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյից, որի ընտրությունն օրինական չեն համարում, պահանջել էին ընդդիմության դեմ ուժային գործողություններ թույլ չտալ: Մադուրոն իրեն սահմանադրական ճանապարհով ընտրված նախագահ է համարում, միևնույն ժամանակ` ընդդիմադիր խորհրդարանի ղեկավարին՝ ԱՄՆ-ի խամաճիկ:
Հավելենք`Ռուսաստանը, Չինաստանը եւ մի շարք այլ երկրներ աջակցել են Մադուրոյին՝ որպես Վենեսուելայի լեգիտիմ նախագահի: