|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին նրա երդմնակալության օրը՝ հունվարի 20-ին, վրացական ազգային հագուստ՝ չոխա կնվիրեն, հայտնում է Грузия Online-ը:
Թրամփի համար նախատեսված նվերը պատրաստել է Վրաստանի մշակույթի պալատը: Պալատի նախագահ Դավիդ Օկիտաշվիլին հայտարարել է, որ այդ նվերը Վրաստանի և ԱՄՆ-ի միջև բարեկամության խորհրդանիշ է:
«Վրաստանի մշակույթի պալատն այդ օրվա կապակցությամբ, «Հագուստի տան» հետ միասին, չոխա է ստեղծել, որը երդմնակալությունից հետո կփոխանցեն ԱՄՆ նորընտիր նախագահին՝ ի նշան հարգանքի և բարեկամության»,- ասված է Facebook-ում Օկիտաշվիլիի էջում տեղադրված հաղորդագրությունում:
Չոխան Թրամփին կփոխանցեն «Ժողովրդավարական կառավարման զարգացում» միջազգային կազմակերպության նախագահ Բադրի Ցերցվաձեն և այդ կազմակերպության Վրաստանի ներկայացուցչության ղեկավար Նատալյա Զաքարեիշվիլին, որոնք պաշտոնապես հրավիրված են երդմնակալության արարողությանը:
Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը սկսվելու է ուրբաթ՝ հունվարի 20-ին՝ Վաշինգտոնի ժամանակով առավոտյան ժամը 9:30-ին: