|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Անթալիայում առաջիկա օրերին կայանալիք G20 գագաթաժողովի ժամանակ աշխարհի լիդերներին այդ շրջանին հատուկ մուրաբաներ կնվիրեն:
Այդ մասին AA-ի հետ զրույցում հայտնել է մուրաբաների արտադրամասի տնօրեն Նեջմի Ալփագոթը՝ նշելով, որ շուրջ 40 տեսակի մուրաբա են արտադրում:
Նա հայտնել է, որ գագաթաժողովի մասնակիցներին մուրաբա հյուրասիրելու համար իրենց են դիմել Անթալիայի նահանգապետարանն ու Անկարայի քաղաքապետարանը:
Արտադրամասի տնօրենը նշել է, որ իրենք հատուկ ձևերով փաթեթավորել են մուրաբաները, որպեսզի ղեկավարներն այն հավանելու դեպքում կարողանան դրանք հանգիստ տանել իրենց երկրներ: «Կան սմբուկի, բերգամոտի և նարնջի մուրաբաներ: Մենք կարող ենք նաև դրանք առաքել իրենց երկրներ»,- հայտնել է Ալփագոթը: