|
Փոխարժեքներ
24 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
ԱՄՆ նախկին զինվորական Մայքլ Ուայթը Իրանում կալանքի տակ է պահվում, քանի որ նրա դեմ մասնավոր բողոք է եղել: Այդ մասին Mehr գործակալությանը ասել է Մեշհեդ քաղաքի դատախազ Գոլյամալի Սադեկին. հայտնում է РИА Новости-ն: Այլ մանրամասներ նա չի հայտնել:
Ավելի վաղ New York Times-ը, ձերբակալվածի մորը հղումով, հայտնել է, որ Ուայթը Իրանում բանտարկված է: Նա անհետացել է անցյալ տարվա հուլիսին: ԱՄՆ պետդեպարտամենտը և ներքին անվտանգության նախարարությունը միայն երեք շաբաթ առաջ են պարզել նրա գտնվելու վայրը: