|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Հյուսիսային Կորեան գերության մեջ է պահում Հարավային Կորեայի 516 քաղաքացիների, որոնք պատանդ էին վերցվել 1953-ի հուլիսին` հրադադարի մասին պայմանագրի ստորագրումից հետո, որով վերջ դրվեց կորեական պատերազմին: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
Ազգային ժողովի պատգամավոր Չոն Բեն Գոկը միավորման հարցերով հարավկորեական նախարարության նիստի ընթացքում հանդես է եկել զեկույցով, համաձայն որի՝ վերջին 60 տարիների ընթացքում Հյուսիսային Կորեայում գերության մեջ է հայտնվել 3835 մարդ, որոնցից միայն 3319-ն է կարողացել տուն վերադառնալ։