|
Փոխարժեքներ
13 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 426.09 |
| RUB | ⚊ | ₽ 5.0686 |
| GBP | ⚊ | £ 493.73 |
| GEL | ⚊ | ₾ 138.67 |
Եմենի ճգնաժամի վերաբերյալ Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում ընթացող քաղաքական խորհրդակցությունները միջեմենական բնույթ են կրում. լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Բահրամ Ղասեմին:
Ըստ Alikonline-ի` անդրադառնալով արտասահմանյան որոշ ԶԼՄ-ների այն պնդումներին, թե իբր Իրանը ցանկություն է հայտնել մասնակցել ստոկհոլմյան քաղաքական խորհրդակցություններին, ԱԳՆ մամուլի խոսնակն ասել է. «Ստոկհոլմյան խորհրդակցությունները միջեմենական բնույթ են կրում: Եմենի ճգնաժամի մեկնարկից ի վեր Իրանի Իսլամական Հանրապետությունը մշտապես կարեւորել է արտաքին ուժերի միջամտությունից զերծ, միջեմենական բանակցությունների կազմակերպումը»: