|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Բահրամ Ղասեմին կրկին շեշտել է Իրանի ինքնիշխանության իրավունքը Պարսից ծոցի եռյակ կզիների՝ Մեծ Թոնբի, Փոքր Թոնբի եւ Աբումուսայի նկատմամբ,- տեղեկացնում է ԻՌՆԱ-ն:
«Իրանի Իսլամական Հանրապետությունը Երբեւէ չի զիջելու իր այս պատմական եւ անսակարկելի իրավունքը»,- ասել է ԱԳՆ մամուլի խոսնակը:
Տեղեկացնենք՝ Աբու Դաբիում կայացած Իսլամական համագործակցության կազմակերպության համաժողվի վերջին օրը, ԱՄԷ ԱԳ նախարար փորձել է չարաշահելով հյուրրընկալի իր հանգամանքը, ընդունել տալ «Աբու Դաբիի հռչակագիր» խորագրով հայտարարությունը, որտեղ ներառված է եղել նաեւ այդ երկրի տարածքային հաւակնությունները Պարսից ծոցի եռյակ կղզիների նկատմամբ: ԱՄԷ ԱԳՆ-ի կամայական այդ մոտեցումը հանդիպել է Իրանի եւ մասնակից մի քանի այլ երկրների դիմադրությանն ու խիստ քննադատությանը եւ տապալվել է: