|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
ԱԺ-ում ոչ իշխանականների հանդիպումից հետո լրագրողները ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանից փորձեցին պարզել՝ հիմա եռյա՞կ են, թե՞ քառյակ:
Պարզվում է՝ եռյակը եռյակ է մնացել, չնայած, ըստ Զոհրաբյանի, ընդլայնում հնարավոր է:
Պատգամավորը հրաժարվեց մեկնաբանել Զարուհի Փոստանջյանի՝ օրերս արած հայտարարությունները: Նա ասաց, որ Փոստանջյանի հայտարարությունները մասնավոր են, եւ որ «Ժառանգության» պաշտոնական տեսակետը կարող են հայտնել կուսակցության նախագահը, խմբակցության ղեկավարն ու մամուլի քարտուղարը:
Միևնույն ժամանակ, Նաիրա Զոհրաբյանը պաշտպանեց Զարուհի Փոստանջյանի բողոքը` ուղղված ԱԺ նախագահին, ով կրճատել էր պատգամավորի ելույթը Հանրային հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Խորհրդարանական ժամ» հաղորդման ժամանակ: «Ես պաշտպանում եմ Զարուհի Փոստանջյանի իրավունքը, որովհետև ոչ ոք իրավունք չունի կրճատելու, մոնտաժելու կամ գրաքննության ենթարկելու պատգամավորի ելույթը, եթե այնտեղ չեն հնչել պատերազմի կոչեր: Ես դա համարում եմ բացարձակապես անընդունելի»,-ասաց նա: