|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Ինտերպոլի` արդեն նախկին ղեկավարին Պեկինում կասկածում են կաշառակերության մեջ: Այդ մասին հայտնում է РИА Новости-ն` Չինաստանի հասարակական անվտանգության նախարարությանը հղումով:
Ավելի վաղ հայտնել ենք, որ Ինտերպոլի նախագահ Մեն Խունվեյը հրաժարական է տվել:
Ուրբաթ օրը ԶԼՄ-ները հայտնեցին, որ Խունվեյն անհետացել է Չինաստան այցից հետո. ոստիկանությունը հետաքննություն էր սկսել: Ավելի ուշ չինական South China Morning Post թերթը հայտնել էր, որ Խունվեյը Չինաստանում հետաքննության տակ է հայտնվել: Կիրակի Չինաստանի իշխանությունները հաստատել են, որ Խունվեյի նկատմամբ հետաքննություն է սկսվել` օրենքը խախտելու հետ կապված: