|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Ֆրանսիայի ազգային ֆինանսական դատախազությունը սկսել է հետաքննություն Լիբանանի Կենտրոնական բանկի ղեկավար Ռիադ Սալյամեի նկատմամբ, որը կասկածվում է կազմակերպված խմբի կազմում փողերի լվացման մեջ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Սալյամեի եւ նրա շրջապատում չորս մարդու՝ եղբոր, որդու, զարմիկի եւ գործընկերոջ նկատմամբ հետաքննությունը սկսվել է մայիսի վերջում այս տարվա ապրիլին հակակոռուպցիոն դատախազությանը ներկայացված երկու բողոքների հիման վրա: Առաջին բողոքը ներկայացրել է Accountability Now շվեյցարական հիմնադրամը, որը զբաղվում է Լիբանանում քաղաքացիական հասարակության աջակցությամբ:
Երկրորդ բողոքն ուղղել է Sherpa հասարակական կազմակերպությունն ու «Լիբանանում խարդախությունների եւ հանցավոր գործունեության զոհերի կոլեկտիվ» ասոցիացիան, որը կազմված է լիբանանյան բանկերում ներդրումներն ու խնայողությունները կորցրած մարդկանցից:
Ինչպես նշում է գործակալությունը, հետաքննությունը նախաձեռնողները պնդում են, որ ամբողջ աշխարհում Սալյամեի ակտիվների ընդհանուր արժեքը գերազանցում է 2 միլիարդ դոլարը: Նրանք խնդրում են ստուգել բանկիրի եվրոպական ակտիվների ծագման օրինականությունը, որը պնդում է, որ կարողությունը ստացված ժառանգության եւ ֆինանսների ոլորտում կարիերայի արդյունք է:
Սալյամեի, նրա եղբայր Ռաժի եւ գործընկեր Մարիան Հոայեքի դեմ նմանատիպ հետաքննություն արդեն վարվում է Շվեյցարիայում: Այդտեղ ուսումնասիրում են այդ երկրի եւ Լիբանանի միջեւ բանկային փոխանցումները 300 միլիոն դոլարի չափով, գրում է AFP-ն: