|
Փոխարժեքներ
10 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.44 |
| EUR | ⚊ | € 425.59 |
| RUB | ⚊ | ₽ 5.1179 |
| GBP | ⚊ | £ 493.34 |
| GEL | ⚊ | ₾ 138.69 |
ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է տեղադրել, տեղեկացնելով, որ ոստիկանությունը ԲՀԿ աջափնյակի գրասենյակը խուզարկել է: Ոստիկանները խուզարկությունը իրականացրել են` ընտրակաշառք բաժանելու օպերատիվ տեղեկությունները ստոգելու նպատակով:
Խուզարկությունից հետո Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության թեկնածու Նաիրա Զոհրաբյանը հայտարարել է, որ պահանջում է ոստիկանապետ Վալերի Օսիպյանից բացահայտել՝ ով է սուտ մատնություն կատարում իրենց գրասենյակներում ընտրակաշառք բաժանելու հետ կապված, իսկ չբացահայտելու դեպքում՝ հրաժարական տալ։