Փոխարժեքներ
09 09 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 382.77 |
EUR | ⚊ | € 447.46 |
RUB | ⚊ | ₽ 4.7 |
GBP | ⚊ | £ 515.9 |
GEL | ⚊ | ₾ 142.16 |
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծում է, որ ոստիկանության և ազգային անվտանգության ծառայության գործողությունները միտված են օրենքի առաջ Հայաստանի բոլոր քաղաքացիների հավասարության ապահովմանը:
«Շենգավիթ» բժշկական կենտրոնի նոր մասնաշենքի բացման արարողությունից հետո լրագրողների հետ զրույցում, պատասխանելով հարցին՝ գո՞հ է ոստիկանության և ազգային անվտանգության ծառայության իրականացրած աշխատանքից օլիգարխների թիկնազորներին զինաթափելու մասին հանձնարարականից հետո, ՀՀ վարչապետն ասաց. «Հայաստանի բոլոր քաղաքացիները հավասար են օրենքի առաջ, և ոստիկանության, ազգային անվտանգության ծառայության խնդիրը դա ապահովելն է»: