|
Փոխարժեքներ
23 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Այսօր ԱԺ-ում «Հայաստանի հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի գործունեության մասին» հաշվետվությունը ներկայացնելիս՝ ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը ԱԺ ամբիոնից, պատասխանելով պատգամավորների հարցերին, հայտարարեց, որ շատ հաճախ օրենքի դրույթի ապահովումը, որը ենթադրում է Հայաստանում առանց խախտումների 00:00-ին ազգային օրհներգի հեռարձակում, գրեթե անհնար է:
«Պատկերացրեք միջազգային ֆուտբոլային հանդիպում է: Մեսին ստացել է գնդակը, վտանգավոր պահ է առաջանում, նա պատրաստվում է խփել և այդ պահին հանդիպումն ընդհատվում է ազգային հիմնով: Դա չի կարող ուրախացնել երկրպագուներին, մեր քաղաքացիներին: Ընդհակառակը՝ դա նյարդայնացնում և հակակրանք է առաջացնում», - ասաց Հակոբյանը: