|
Փոխարժեքներ
10 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.17 |
| EUR | ⚊ | € 422.12 |
| RUB | ⚊ | ₽ 4.4525 |
| GBP | ⚊ | £ 492.1 |
| GEL | ⚊ | ₾ 139.73 |
Օգոստոսի 20-ին, ժամը 14:01-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Հերհեր գյուղում՝ ակումբի մոտակայքում, այրվում է տուն:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 3-րդ փողոցի տներից մեկում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:47-ին, մարվել՝ 15:00-ին: Այրվել են տանիքի փայտյա կառուցատարրերը (մոտ 80 քմ) և ճաշասենյակի գույքն ամբողջությամբ: