|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
«Ոչ թե առգրավել են, այլ առևանգել են Արցախի նախագահի ծառայողական ավտոմեքենան, որովհետև, որքան գիտեմ, դատարանի որևէ որոշում, վճիռ չի եղել»,- ՀՀ-ում Արցախի ներկայացուցչության դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
Հիշեցնենք, որ Ներքին գործերի նախարարության քրեական ոստիկանության հատուկ ստորաբաժանման աշխատակիցները կոտրել են Արցախի ներկայացուցչության դարպասները և առգրավել նախագահ Սամվել Շահրամանյանի ծառայողական մեքենան։ Ներկայացուցչությունից հայտնել են, որ ծառայողական մեքենայի բռնագրավման վերաբերյալ դատարանի որոշում իրենց չի ներկայացվել։
Փաստաբան Ռոման Երիցյանն էլ ոստիկանության գործողությունները ներկայացուցչության տարածքում ապօրինի է որակել և ընդգծել, որ կվիճարկեն դատարանում։
«Սա, բացառապես, քաղաքական ուղերձ էր՝ ուղղված Ադրբեջանին, որ՝ տեսե՛ք, մենք ձեր հրամանները հլու-հնազանդ կատարում ենք։ Ուղերձ էր նաև արցախցիներին, որ արցախցիները որևէ ներգրավվածություն չունենան Հայաստանում տեղի ունեցող քաղաքական ու հանրային գործընթացներին, որը , վստահ եմ, ձախողվել է»,-ասաց Արթուր Խաչատրյանը՝ հավելելով․ «Կենսական անհրաժեշտություն է Փաշինյանին ուղարկել կա՛մ իր սեփական տուն, կա՛մ Ալիևենց տուն, որտեղ իրեն կընդունեն»։