|
Փոխարժեքներ
25 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.26 |
| EUR | ⚊ | € 417.75 |
| RUB | ⚊ | ₽ 4.8654 |
| GBP | ⚊ | £ 484.89 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
ԼՂՀ Մարտունու շրջանի Հերհեր գյուղում երեկ տեղի է ունեցել գյուղի դպրոցի նորակառույց մարզադահլիճի բացման հանդիսավոր արարողությունը: Մարզադահլիճը կառուցվել է ֆրանսահայ բարերարներ, ՀՄԸՄ կենտրոնական վարչության անդամ Հրաչ Սիսեռյանի եւ նրա տիկնոջ Էլիզաբեթ Քելեշյանի հովանավորությամբ։
Ինչպես տեղեկացնում են նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, մարզադահլիճի բացման հանդիսավոր արարողությանը մասնակցել է նաեւ նախագահ Բակո Սահակյանը: Նա շնորհակալություն է հայտնել բարերարներին եւ հայրենանվեր գործունեության համար նրանց պարգեւատրել «Երախտագիտություն» մեդալով:
Միջոցառմանը մասնակցել են նաեւ ԼՂՀ երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանը, Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք: