|
Փոխարժեքներ
26 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը RT-ին տված հարցազրույցում խոսել է ՀՀԿ-ի հետ հարաբերությունների և կուսակցության` իշխանության հնարավոր վերադարձի մասին:
«Պարոն Սարգսյանի հետ մենք հարևանությամբ ենք ապրում, սակայն փաստացի որևէ հարաբերություններ չունենք: Ինչ վերաբերում է Հայաստանի Հանրապետական կուսակցությանը, ապա այն այլևս մեծամասնություն չէ և նորմալ ընդդիմություն է»,-ասել է նա:
Կուսակցության` իշխանության վերադարձի մաաին Փաշինյանն ասել է, որ դա իրական չէ: «Նրանք երբեք քամբեքի հնարավորություն չեն ունենա: Կարող են լինել այլ կուսակցություններ, այլ ուժեր, որոնք կարող են հաղթել ընտրություններում, սակայն հանրապետականներն այլևս երբեք հետ չեն գա, դա հաստատ է: Եվ դա, իհարկե, ինձանից չէ կախված, քանի որ ժողովուրդը նրանց երբեք չի ների, դա կարող եմ երաշխավորել: Ամեն դեպքում` ես այդպես եմ զգում, վստահ եմ դրանում»,- ասել է ՀՀ վարչապետը: