|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Ռուսաստանի Կաբարդինո-Բալկարիայում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով Հայաստանի երկու քաղաքացի է մահացել. հայտնում է kbrria.ru-ն:
Ըստ նախնական տվյալների՝ Հայաստանի 30-ամյա քաղաքացին «Լադա Պրիորա» մակնիշի մեքենայով Նալչիկից դեպի Վլադիկավկազ ուղևորվելիս է եղել, երբ մայրուղում բախվել է ՄԱՆ-26350 բեռնատարին: 30-ամյա վարորդն ու նրա 55-ամյա ուղևորուհին մահացել են ստացած վնասվածքներից:
Կատարվածի առնչությամբ սկսվել է ստուգում: