|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Երեկ՝ հոկտեմբերի 21-ին, Դեդոփլիսծղարո-Սիգնաղի-Թբիլիսի ավտոմայրուղում «Կամազ» մակնիշի բեռնատար է շրջվել, որում եղել է 37 զինծառայող: Նրանցից մեկը զոհվել է, մյուսները ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Այս մասին հաղորդում է Jnews.ge-ն: Զոհված զինծառայողը Նինոծմինդայի բնակիչ ազգությամբ հայ 1996 թվականին ծնված Ա.Մ.-ն է: Զինծառայողները Դեդոփլիսծղարոյից Օսիաուրի էին մեկնում: Տուժածներին տեղափոխել են հիվանդանոց:
Դեպքի վայր էր մեկնել Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիան: Վթարի պատճառները դեռևս հայտնի չեն: Դեպքի առիթով հարուցվել է քրեական գործ: