Թուրքիայի մայրաքաղաք Անկարայի նահանգապետ Վասիփ Շահինը տեղեկացրել է, որ Անկարայում արագընթաց գնացքի վթարի պատճառը եղել է նույն ճանապարհով ընթացող մեկ այլ գնացքի հետ բախումը:
Ըստ AA լրատվական գործակալության` ուղեկցող գնացքը տարածքում իրականացնում էր վերահսկողական աշխատանքներ:
Հայտնի է դարձել նաև, որ զոհերի թիվը հասել է 9-ի, վիրավորներինը՝ 47-ի:
Հիշեցնենք, որ Անկարայից դեպի Քոնիա ուղևորվող արագընթաց գնացքի երկու վագոն դուրս է եկել ռելսերից: