|
Փոխարժեքներ
24 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Այսօր ՀՀԿ խմբակցությունը նիստ է հրավիրել, որին մասնակցել է նաև ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը: Նիստից հետո ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը նշել է, որ ՀՀԿ-ն ունեցել է մտահոգություններ, և վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի հետ հարցուպատասխանի ժամանակ այդ մտահոգությունների մի մասը փարատվել է, թեև ամենակարևոր մտահոգությունները մնացել են անպատասխան: Եվ ՀՀԿ խմբակցությունը որոշել է, որ մայիսի ութին Հայաստանը ունենալու է սահմանադրական ճանապարհով ընտրված վարչապետ: ՀՀԿ-ն վարչապետի թեկնածու չի առաջադրելու, և սատարելու է խորհրդարանականների մեկ երրորդի կողմից առաջադրված թեկնածուին: Վահրամ Բաղդասարյանը նշեց, որ անհապաղ պետք է վերացնել ստեղծված վիճակը, անհնազանդության գործողությունները, ճանապարհների շրջափակումը: