|
Փոխարժեքներ
24 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.44 |
| EUR | ⚊ | € 414.98 |
| RUB | ⚊ | ₽ 4.322 |
| GBP | ⚊ | £ 483.16 |
| GEL | ⚊ | ₾ 138.67 |
Ռամկավար Ազատական կուսակցության Հանրապետական վարչության ընդլայնված նիստում ընդունվել է որոշում, որը վարչությունը լիազորված է հայտարարելու Հայաստանում և Սփյուռքում գործող Ռամկավար Ազատական կուսակցության ղեկավար մարմինների անունից`
Ռամկավար ազատական կուսակցությունը` նկատի առնելով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի արդյունավետ և հավասարակշռված քաղաքական գործունեությունը, որի արդյունքում Հայաստանի Հանրապետությունն աստիճանաբար բարելավում է իր տնտեսական և քաղաքական կացությունը, որոշում է պաշտպանել նրա թեկնածությունը և սատարել նրան ընտրությունների ընթացքում: Միաժամանակ կուսակցությունը ակնկալում է, որ նախագահ Սերժ Սարգսյանը ապագա նախագահական ժամանակահատվածում ևս կանի ամեն հնարավորը ժողովրդի կենսամակարդակի բարձրացման, արտաքին քաղաքական մարտահրավերները արժանավայել դիմագրավելու, արցախյան խնդիրը արդարացի կարգավորելու և Հայ դատին նպաստավոր լուծումներ գտնելու ուղղությամբ: