|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
Ապրիլի 24-ին, ժամը 18:29-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Ղազար Փարպեցու փողոցի տներից մեկի տանիքում:
Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:
Պարզվել է, որ այրվում է թիվ 125 տան տանիքը:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:06-ին, մարվել՝ 19:10-ին: Այրվել են տանիքի ծածկը և կառուցատարրերը (25 քմ):
Հրդեհի հետևանքով ծխախեղդ է եղել 40 թռչնազգի: