|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Փետրվարի 11-ին` ժամը 02.41-ին, ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ծովազարդ գյուղի Անդրանիկի փողոցում այրվում է անասնագոմ, ներսում կան կենդանիներ: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Զորավար Անդրանիկի փողոցի 3-րդ նրբանցքի թիվ 4 տան մոտակայքում գտնվող խորդանոցի տանիքում, ինչից հարակից անասնագոմում ծխահարվել և սատկել են 1 խոշոր ու 2 մանր եղջերավոր կենդանիներ, 2 հավ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 04.00-ին, մարվել` 05.58-ին: Այրվել են խորդանոցի տանիքի փայտյա կառուցատարրերը (մոտ 200 քմ) և 25 փեթակ` մեղուներով: