|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Կոտայքի մարզի Բալահովիտ համայնքում տարածված լուրերի համաձայն՝ բրուցելոզի դեպքեր են արձանագրվել Հայաստանի ազգային ագրարային համալսարանի «Բալահովիտ» ուսումնափորձնական տնտեսությունում: Ընդ որում վարակված են թե՛ խոշոր, թե՛ մանր եղջերավոր կենդանիներ:
Yerkir.am-ը հարցում է ուղարկել Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնին՝ պարզելու հիվանդության հետ կապված մանրամասները: Կարծում ենք, որ ընթերցողներին ևս կհետաքրքրի իմանալ կենդանիների վարակման պատճառները, հիվանդ կենդանիների հետագա ճակատագիրը, ինչպես նաև արդյո՞ք կիրառվում են սահմանափակումներ ուսանողների և դասախոսների ֆերմաներ այցելության հետ կապված:
Զարմանալին այն է, որ եթե հավատանք ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի և ռեկտոր Հրաչյա Զաքոյանի՝ բուհի «աննախադեպ» զարգացման մասին հավաստիացումներին, պետք է, որ համալսարանի ուսումնափորձնական տնտեսությունը լիներ օրինակելի և հնարավորինս զերծ նմանատիպ հիվանդություններից: Հիշեցնենք, որ բրուցելոզը զոոնոզ հիվանդություն է, վարակը մարդկանց փոխանցվում է վարակված կենդանիներից: