|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Ապրիլի 11-ին կայացած ընտրությունները չեն անցկացվել Ադրբեջանի միջազգային պարտավորությունների և երկրի Սահմանադրությանը համապատասխան: Դրանք չեն արտահայտում ադրբեջանցի ժողովրդի կամքը, օրինական չեն, և Ազգային խորհուրդը չի ճանաչում դրանց արդյունքները: Այդ մասին ասվում է Ադրբեջանի ընդդիմադիր «Ժողովրդավարական ուժերի ազգային խորհրդ»-ի հայտարարությունում: Հայտարարությունում ասվում է, որ ընտրություններն անցել են կոպիտ խախտումներով:
Նշվել է նաև, որ երկրում ոչնչացվել են ընտրությունների ինստիտուտները, չկա արդար դատական համակարգ:
Ըստ ընդդիմության` իրականում քվեարկությանը մասնակցել է ընտրողների 15-16 տոկոսը:
Ընտրությունները չի ճանաչել նաև «Մուսավաթ» ընդդիմադիր կուսակցությունը:
Նշենք, որ գործող նախագահի Իլհամ Ալիևը հաղթել է ձայների ավելի քան 86 տոկոսով: