|
Փոխարժեքներ
24 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Վանաձորում ՏԻՄ ընտրությունները մեծ մասամբ տեղի են ունենում առանց ուշագրավ իրադարձությունների: Տեղեկացնենք, որ քաղաքում ձևավորվել է 58 ընտրատեղամաս:
Ժամը 17-ի դրությամբ` ընտրատեղամասերում իր քաղաքացիական պարտքն է կատարել 33 036 քաղաքացի: Ամենաշատը ընտրությանը մասնակցել են թիվ 30/30 ընտրատեղամասում, որտեղ 2002 ընտրողներից քվեարկել է արդեն 806 քաղաքացի, ամենաքիչը` 30/13 ընտրատեղամասում, ուր 1112 ընտրողներից քվեարկել է 271 քաղաքացի:
Ընդհանուր առմամբ, Վանաձորում ընտրություններին մասնակցել է ընտրողների 34,22 տոկոսը /ժամը 17-ի դրությամբ/: