|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, այսօր ԼՂՀ-ում ՏԻՄ ընտրություններ էին:
Տարածքային ընտրական հանձնաժողովներից ստացված տվյալների համաձայն` ժամը 20.00-ի դրությամբ ընտրություններին մասնակցել է 52 765 ընտրող կամ ընտրողների 55.9 տոկոսը, հայտնում է ԼՂՀ ԿԸՀ-ն:
Ընտրություններին մասնակցում էին 235 համայնքի ղեկավարի և 1228 համայնքի ավագանու անդամի թեկնածուներ: Համայնքի ղեկավարի թեկնածուների մեծ մասը` 135 հոգի կամ գրեթե 58 տոկոսը, անկուսակցական են, 125-ը (53,2 %) գործող համայնքի ղեկավարներ են, 11 թեկնածուներ (4,7 %) կանայք են: