|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն այսօր ընդունել է Մոսկվայի ավիացիոն ինստիտուտի ռեկտոր Միքայել Պողոսյանին:
Ողջունելով հյուրին՝ ՀՀ ԿԳ նախարարը ներկայացրել է բարձրագույն կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումները՝ այդ համատեքստում շեշտելով ինժեներատեխնիկական և բնական գիտությունների համատեղ կլաստերներ ձևավորելու նախաձեռնությունը, որը հիմքեր կստեղծի երկու երկրների գիտակրթական ներուժի՝ առավել արդյունավետ դրսևորման և զարգացման համար: Անդրադառնալով վերջերս Մոսկվա կատարած պաշտոնական այցին՝ Լևոն Մկրտչյանը նշել է, որ գիտության ոլորտում համագործակցության խորացման և զարգացման նպատակով պայմանավորվածություն է ձեռքբերվել Ռուսաստանի գիտական խոշոր կենտրոնների, մասնավորապես, Դուբնայի միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի հետ՝ միջուկային ֆիզիկայի և ինժեներական մասնագիտությունների ուղղությամբ մի շարք ծրագրեր իրականացնելու համար:
Շնորհակալություն հայտնելով նախարար Լևոն Մկրտչյանին ընդունելության համար՝ ռեկտոր Պողոսյանը կարևորել է հայ-ռուսական գիտակրթական համագործակցության ընդլայնմանն ուղղված յուրաքանչյուր նախաձեռնություն, մասնավորապես համալսարանական գիտության և բնագիտական ուղղությունների համատեքստում: Նա պատրաստակամություն է հայտնել ակտիվացնել Մոսկվայի ավիացիոն ինստիտուտի հարաբերությունները Հայաստանի համալսարանական գիտական կենտրոնների հետ՝ գիտական կոնկրետ ծրագրերի իրականացման համար: Հանդիպման ընթացքում քննարկվել են համալսարանական գիտության ոլորտում համագործակցության ամրապնդմանն ուղղված մի շարք հարցեր: