|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Գորիսից հասած տեղեկությունների համաձայն՝ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանն օրերս իր մոտ է հրավիրել Գորիսի պետական համալսարանի ռեկտոր Յուրա Սաֆարյանին եւ հորդորել հրաժարական տալ ռեկտորի պաշտոնից: Նույն աղբյուրները հայտնում են, որ գործող ռեկտորը «գրողի ծոցն է ուղարկել» Լիսկային՝ հայտարարելով, որ դիմում չի գրի եւ ընդհանրապես Սուրիկ Խաչատրյանն իրավունք չունի նման բան պահանջելու»:
Թերթը հիշեցնում է, որ Գորիսի համալսարանի ռեկտորն այս ընթացքում աչքի է ընկել հակալիսկայական գործողություններով ու նրա դեմ պայքարով, եւ Լիսկայի վերադարձից հետո շատերը Սյունիքում վստահ էին, որ վերանշանակված մարզպետի առաջին իսկ գործերից մեկը լինելու է Յուրա Սաֆարյանից ազատվելու փորձը:
Մանրամասները՝ թորթի այսօրվա համարում:
Հիշեցնենք, որ վերջերս yerkir.am-ին տված հարցազրույցում նախկին մարզպետը նշել էր, որ որևէ հարաբերություն չունի ռեկտորի հետ:
«Ժամանակին համագործակցություն եղել ա: Սազը վերցրած` քանի տարի գովքս էր երգում, էդ դեպքերից հետո փոխվեց: Երբ որ Գորիսի համալսարանն ինքնուրույն դարձավ, կարծես իրա դերն էլ բարձրացավ, ինքն էլ էդ ամեն ինչը թողեց, չգիտես` ինչու, էդ ամեն ինչը մոռացավ: 20 տարի սազը ձեռքին գովքս էր երգում, հիմա ոնց որ թե փոշմանեց»,- ասել էր Խաչատրյանը: