|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
ԵՄ-ն լիովին համերաշխ է Մեծ Բրիտանիայի հետ` Սկրիպալի գործի հետ կապված: Այդ մասին հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին. հայտնում է РИА Новости-ն: Նա նաև հայտնել է, որ ԵՄ-ն մտահոգված է կատարվածով, և որ դա անընդունելի է:
Հիշեցնենք, որ ռուս նախկին լրտես Սերգեյ Սկրիպալի թունավորման փորձը սկանդալի պատճառ է դարձել Լոնդոնի և Մոսկվայի միջև: Մեծ Բրիտանիան Ռուսաստանին է մեղադրել թունավորման մեջ` արտաքսելով 23 ռուսաստանցի դիվանագետների: Մոսկվայի պատասխանը չի ուշացել. ՌԴ-ից կարտաքսվեն 23 բրիտանացի դիվանագետներ: