|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
«Հրապարակ» թերթը գրում է. «Հասարակությանը 3 տարի պառակտած եւ ատելության մթնոլորտ սերմանած Նիկոլ Փաշինյանը ընտրություններից հետո որոշել է հանրային համերաշխություն հաստատել քաղաքական դաշտում։ Եվ դա անել ոչ թե իր հետ անհաշտ արմատական ընդդիմության, իրեն մերժող ՀՀ քաղաքացիների հետ, այն անձանց հետ, ում վիրավորել է ու վարկաբեկել, այլ «իր տակ պառկած», իրեն հլու-հնազանդ ուժերի, որոնց հետ առանց այդ էլ համերաշխ էր։
Երեկ նա՝ ընտրությունների թանաքը դեռ չչորացած, ընդունել է մարդ-կուսակցությունների ներկայացուցիչներին, որոնք ԱԺ չեն անցել․ «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանին, նորաստեղծ «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ, իրավաբան Նորայր Նորիկյանին, Շիրինյան-Բաբաջանյան ռոմանտիկ դաշինքի անդամներ Լեւոն Շիրինյանին եւ Արման Բաբաջանյանին, Սամվել Բաբայանին, ՔՈ վարչության անդամ Սուրեն Սահակյանին։ Նրանց, հավանաբար, պաշտոններ կառաջարկի»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում