|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Այսօր, քան երբեւէ Վրաստանը պետք է համերաշխ լինի Ադրբեջանի հետ. Վաշինգտոնում վրացական հեռուստաալիքներին հայտարարել է Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին: Այդպես է նա մեկնաբանել ՌԴ նախագահի որոշումը Ռուսաստանի տարածքով ադրբեջանական նավթի փոխադրումը դադարեցնելու մասին. տեղեկացնում է apsny.ge-ն:
«Ռուսաստանը փակել է ադրբեջանական նավթի տրանզիտը` փորձելով ճնշում գործադրել Ադրբեջանի վրա: Եթե Ադրբեջանը տապալվի, դա բացաբար կանդրադառնա ամբողջ տարածաշրջանի վրա»,- ընդգծել է Սահակաշվիլին
Ըստ նրա` «միայն Ադրբեջանի զարգացումը կապահովի ամբողջ տարածաշրջանի զարգացումը»: «Այդ իրավիճակում շատ կարեւոր է Ադրբեջանին աջակցելը, եւ աջակցությունը պետք է լինի հստակ ու հետեւողական»,- նշել է Սահակաշվիլին: