|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին նոր կառավարությանը ծույլիկ աշակերտների հետ է համեմատել և խոստացել է «վերականգնել արդարությունը երկրում»: Այդ մասին նա հայտարարել է Ռուսթավիում տեղական իշխանությունների հետ հանդիպման ժամանակ` անդրադառնալով նախօրեին մի շարք պաշտոնյաների ձերբակալություններին:
«Երբ մենք էինք եկել իշխանության, ձերբակալում էինք այն մարդկանց, որոնց պատճառով Վրաստանում լույս անգամ չկար, իսկ այդ «ծույլ աշակերտները» ձերբակալում են Խետագուրիին, որի շնորհիվ երկիրը լույս ունեցավ, Գվարամիին, որը հայտնի է կոռուպցիայի դեմ իր պայքարով»,- ասել է Սահակաշվիլին:
Նա նաև ավելացրել է, որ այս տարիների ընթացքում նրանք այնքան բան են կառուցել, որ Իվանիշվիլիին անգամ 50 տարին չի բավականացնի այդ ամենը քանդելու համար: