|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
ՀՀ Կինեմատոգրաֆիստների միության նախագահ Հարություն Խաչատրյանն արդեն իսկ քայլեր է ձեռնարկել կինոյի ոլորտում փոփոխություններ սկսելու ուղղությամբ:
Yerkir.am-ի հետ զրույցում Խաչատրյանը հայտնեց, որ Կինոյի տունը, որը շուրջ 3 տասնամյակ չի գործում, իր դռները կբացի հանդիսատեսի առաջ:
«Կինոյի տունը կարևոր կառույց է եղել և այն նորից կստանձնի իր դերը: Հավանաբար, հենց գարնան սկզբին Կինոյի տունը կսկսի իր գործունեությունը: Կառույցի բացումը կանենք` «Առաջին սիրո երգը» ֆիլմի ստեղծման 60-ամյակը նշելով, ինչպես նաև Հայաստանի պրոֆեսիոնալ գիլդիաների առաջին մրցանակաբաշխությամբ»,- ասաց նա:
Ի դեպ, Կինոյի տան մեծ դահլիճը հիմնանորոգվել է: