|
Փոխարժեքներ
12 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.52 |
| EUR | ⚊ | € 442.73 |
| RUB | ⚊ | ₽ 4.7114 |
| GBP | ⚊ | £ 502.55 |
| GEL | ⚊ | ₾ 141.52 |
Արցախի պետական նախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը իր թվիթերյան էջում գրառում է կատարել երեկ ղարաբաղա-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած ադրբեջանական սադրանքի մասին: Հիշեցնենք, որ երեկ, հակառակորդը ժամը 14:50-ի սահմաններում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսային հատվածում դիմել է հերթական սադրանքի՝ անօդաչու թռչող սարքից հայ դիրքապահների ուղղությամբ կիրառելով ականանետի արկ:
«Կրակովյան հանդիպումից հետո Բաքուն կիրառում է վստահության մեխանիզմները: Ադրբեջանական անօդաչու սարքը ականանետ է կիրառել հայկական դիրքերի ուղղությամբ, բարեբախտաբար, զոհեր չկան: Ինչպիսի կառուցողական հարևան ունենք, ես արդեն «վստահում եմ» Ադրբեջանին»,- հեգնական գրառում է կատարել Արտակ Բեգլարյանը: