|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
2018-ի հունվարից Թուրքմենստանում արգելվում է սև մեքենաների շահագործումը. ըստ Sputnik-ի` տեղեկացնում է Хроника Туркменистана պարբերականը:
Երկրի իշխանություններն արգելել էին սև մեքենաների ներմուծումը 2015-ին, և արդեն դրանք տարհանում են փողոցներից ու տանում ճանապարհային ոստիկանության տուգանային կայաններ:
Նոր պահանջների ուժի մեջ մտնելը հանգեցրել է այն բանին, որ մեքենաների գույնը փոխելու ծառայությունը ավտոսպասարկման կետերում թանկացել է 2 անգամ:
Զավեշտն այն է, որ իշխանությունները չեն կարողանում բացատրել, թե ինչու են նման որոշում կայացրել: Մարդկանց հարցերին ու վրդովմունքին պատասխանում են միայն, որ հարկավոր է գնել սպիտակ մեքենաներ, քանի որ «սպիտակ գույնը հաջողություն է բերում»:
Ի դեպ, սպիտակը երկրի նախագահ Ղուրբանգուլի Բերդիմուհամեդովի սիրած գույնն է, և նա սնոտիապաշտ է: