|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Թուրքմենստանում օգոստոսի 1-ից փակվում են դեռեւս 1990-ական թվականների սկզբից գործող թուրքական դպրոցները: Դա պայմանավորված է նրանով, որ երկրի իշխանությունները դժգոհ են այդ ուսումնական հաստատություններում «Նուրջուլար» պանթյուրքիստական շարժման ազդեցությունից:
Ինչպես տեղեկացնում է Lenta.ru-ն, շարժման հետեւորդները պանթյուրքիստական գաղափարներ են քարոզում դպրոցներում եւ հավաքագրում շրջանավարտներին, ապա կաշառքի միջոցով եւ այլ ապօրինի եղանակներով նրանց համար իշխանական աթոռներ են ապահովում։
Ներկայումս Աշխաբադում մնացել է մեկ թուրքական ուսումնական հաստատություն` Աթաթուրքի անվան դպրոցը:
Ի դեպ, մի քանի տարի առաջ նույն պատճառով փակվել էին Ուզբեկստանում գործող թուրքական վարժարանները։