|
Փոխարժեքներ
09 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.53 |
| EUR | ⚊ | € 424.73 |
| RUB | ⚊ | ₽ 5.0215 |
| GBP | ⚊ | £ 491.66 |
| GEL | ⚊ | ₾ 138.51 |
Փետրվարի 12-ի առավոտյան Թուրքմենստանում մեկնարկել են նախագահական ընտրությունները, հաղորդում է РИА Новости-ն:
Աղբյուրը մանրամասնում է, որ տեղական ժամանակով ժամը 7:00-ին երկրում բացվել է ավելի քան 2,5 հազար ընտրատարածք. ընտրությունները կտևեն մինչև տեղական ժամանակով ժամը 19:00-ն:
Նշվում է, որ ընտրելու հնարավորություն կունենա 3,22 միլիոն մարդ: Հաղթող կճանաչվի այն թեկնածուն, ով կհավաքի ընտրություններին մասնակցածների ձայների կեսից ավելին:
Հայտնի է, որ նախագահի պաշտոնին հավակնում է 9 թեկնածու. ֆավորիտ է համարվում երկրի գործող նախագահ Գուրբանգուլը Բերդըմուհամեդովը, ով նախագահի պաշտոնը զբաղեցնում է 2007 թվականից: