|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Ադրբեջանում այսօր` հոկտեմբերի 9-ին, մեկնարկել են նախագահական ընտրությունները: Քվեարկությունը սկսվել է տեղական ժամանակով 8:00-ին: Ընտրատեղամասերը կփակվեն ժամը 19.00-ին. հայտնում է РИА Новости-ն:
ԿԸՀ-ն ստեղծել է 5491 ընտրատեղամաս: Քվեարկությանը կարող է մասնակցել 5,141 մլն ընտրող:
Ընտրությունների ընթացքին կհետևի 1,3 հազար միջազգային դիտորդ՝ մոտ 100 երկրից:
Նախագահի թեկնածուները տասն են: Ըստ կանխատեսումների՝ գործող նախագահ Իլհամ Ալիևը կվերընտրվի երրորդ ժամկետով: