|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
Օգոստոսի 28-ին Թուրքմենբաշի քաղաքի նավահանգստում Թուրքմենստանի հատուկ ծառայություններն ահաբեկչություն են կանխել: Այդ մասին հայտնում է «Хроника Туркменистана»-ն՝ իր աղբյուրներին հղումով:
Երկու եղբայրներ` Թուրքմենստանի քաղաքացիներ, փորձել են պայթուցիկ անցկացնել Թուրքմենբաշիից Բաքու ուղևորվող «Բահթիյար» ուղևորաբեռնատար լաստանավ: Նշվում է, որ պայթյունը պետք է տեղի ունենար թուրքմենական տարածքային ջրերում:
Պարբերականի աղբյուրները ենթադրում են, որ ահաբեկչության նախապատրաստման մասին հատուկ ծառայություններին նախապես է հայտնի եղել: