|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման առաջնորդներից մեկը` Աբու Ուսամա Նորակին, Մոսկվայում գտնվող իր համախոհների օգնությամբ ահաբեկչական հարձակումներ է նախապատրաստել Գլխավոր հետախուզական վարչության և Մոսկովյան կենտրոնական օղակի դեմ: Այդ մասին գրում է Коммерсантъ-ը:
Նշվում է, որ դա տեղի է ունեցել 2016-ին. ծրագրվել էր զինվորներով բեռնատար պայթեցնել հետախուզության գլխավոր գրասենյակի մոտ: Սակայն դիվերսիաները կանխել են Անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցները, որոնք ձերբակալել են ահաբեկիչների երկու խմբավորում:
Նորակին թաքնվում է իրաքյան Մոսուլում, նրան հայտնաբերել դեռ չի հաջողվել: