|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
Իրանի բանակի զինծառայողները դեռ մինչև ընտրատեղամասերի բացումը ձերբակալել են ահաբեկիչների, որոնք ահաբեկչական գործողություններ էին նախապատրաստել Իրանում նախագահական ընտրությունների անցկացման ժամանակ։
Այդ մասին հայտարարել է Իրանի իսլամական հանրապետության ներքին գործերի փոխնախարար Մաջիդ Միրահմադին։
«Ընտրություններից առաջ երկիր են ներթափանցել ահաբեկիչներ, որոնք պատրաստել էին ահաբեկչական գործողություններ: Նրանք ձերբակալվել են զինծառայողների կողմից, և ահաբեկչական շարժումը լիակատար պարտություն է կրել», - Միրահմադիի խոսքն է մեջբերել IRIB հեռուստաալիքը։
Ներքին գործերի նախարարության ղեկավարի տեղակալը պարզաբանել է, որ հանցագործները «ծրագրել էին կազմակերպել ահաբեկչական գործողություններ՝ պետությունում անկայունության մթնոլորտ ստեղծելու և մարդկանց ստիպելու վախենալ գնալ քվեարկության»։
Իրանի ներքին գործերի նախարար Ահմադ Վահիդին նշել է, որ ընտրատեղամասերում կարգուկանոնն ապահովել է իրավապահ մարմինների 180 հազար աշխատակից։